Այ Ձե՛զ
Traducido del ruso por Եղիշե Չարենց
Մի ժամ անց՝ այստեղից դեպ մաքուր նրբանցքըկհոսի ձեր ճարպը լույծ, բաժին-բաժին․իսկ ես՝ բացի ձեր դեմ այնքան երգեր-գանձեր,ես՝ անգին խոսքերի վատնիչ ու տրանժիր։
Այ դուք տղամարդ եք։ Ձեր բեղերին նստել էթափթփած մնացորդը լավ չկերած բորշչի։Իսկ դուք ահա, որ կին եք, այդ ինչքան եք քսել․ոստրեի պես նայում եք դու իրերի որջից։
Բոլորդ էլ պոետի սրտի թիթեռնիկինկոխոտում եք կեղտոտ ու կեղտոտում միջինը։Ամբոխը, զայրացած, կբարձրանա ոտքի,կգալարե ոտները նյուրոտանի ոջիլը։
Իսկ եթե ես այսօր չցանկանամ քծնել,եթե կոպիտ հոնիս համբերությունն հատնի,ես կքրքջամ ուրախ ու կթքեմ,կթքեմ դեմքին ձեր,ես՝ անգին խոսքերի տրանժիր ու վատնիչ։