Անօրինակ արկած, որ տեղի ունեցավ Վլադիմիր Մայակովսկու հետ ամառը, դաչայում
Traducido del ruso por Եղիշե Չարենց
Հարյուր քառսուն հսկաարևների ուժովհուրհուրում էր ամռանմայրամուտը։Հուլիսին էր, շոգին,հոսում էր շոգը շոգ,դաչայում էր,տոթ էր։Փոքրիկ լեռան ներքևը ―Ակո՛ւլինո սարի ―ընկած էր գյուղը՝տեղըտանիքների պարի։Գյուղի ետևը փոս էր,և այդ քոսոտ որջումամեն անգամարևըիջնում էր ու կորչում։Իջնում էր նա, որ վաղըկրկին ելնի, վառվի,որ ողողիաշխարհըիր շողերով կարմիր։Եվ ամեն օրնա նո՛ւյնը,ու ճշտությամբխստիվ․և այս ամենըինձբարկացրեց սաստիկ։Մի օր այնքան եսբարկացա․― Իջի ցած,բավական է տապես․Եվ գոռացի ես․― Ձրիակեր,դու այդտեղ քնքշացել ես․իսկ ես այստեղամառ-ձմեռներկում եմ պլակառներըս․Եվ գոռացի ես․― Սպասի՛ր,լսի՛ր, ոսկեճակա՛տ,անգործ շրջում ես,է,լավ չէ՞ինձ մոտ թեյի գաս։Ես ի՞նչ արի․․․Օ, ես կորա․․․Ինձ մոտ,հոժար կամքո՛վ իր,ահա արևը հուրհրան՝դաշտով գալիս։քայլում է․․․Ուզում եմվախսթաքցնեմ,գնում եմ ես ետ-ետ,բայց պարտեզում է նա հրեն,գալիս էնաարդեն։Մտնում է դուռ ու պատուհան,թափվում է ներսանհասը․մտավև շունչ առավ մի պահ,հետո շնչեց իր բասը․― Քաշում եմետշողերըսես այս անգամ թեպետ,սակայնդու ինձկանչել ես,պոետ,դե թեյը բեր․․․Եվ,քրտինքի մեջ լողալով, ―օ, շոգն հոգիս վառել էր, ―ես,ինքնաեռը ցույց տալով,ասի՝― Նստիր, արևըս․․․Ո՞ր սատանան էր՝ ինձ դրդեց,որ եսկանչեմ նրան,բայց, քաշվելով, ես նստեցի,որ չխնդա վրաս։Ու լուսավոր մի պարզությունհորդում է նա,և վախըսես մոռանալովնրա հետխոսում եմևուրախ եմ։Խոսում եմեսդեսից-դենից,ասում եմ․― Շատ է գործս։Իսկ նա ասում է․― Պարզ նայիրկյանքին,դեռ դու անփորձ ես։Կարծում եսհե՞շտ էարևել․հապա գնա՛,փորձի․բայց դե,ես պե՛տք է արևեմ,ես չե՛մ փախչում գործից․․․Այսպեսխոսում ենք երկուսով,կորչում է մութի հետքը․էլ ի՞նչգիշեր,արդեն դու-ովխոսում ենք իրար հետ մենք։Քիչ անց արդե՛ն ես՝մտերիմ՝խփում եմ իր ուսին,իսկ նա․― Նույն բախտն է վիճակված,պոե՛տ, մեզ երկուսիս։Գնանք, պոե՛տ,գոռա՛նք,երգե՛նք,խրվենք կյանքի գորշ խորքը․ես իմշողերը կցրեմ,դու քոնը՝երգերո՛վ քո։Էլ ո՛չ ստվեր կա,ո՛չ խավար,ընկավ մութի պատնեշը․հիմա երգի՛ր դուու շողա,էլ լույսն ու երգն անվե՜րջ է։Երբ նա հոգնի,ուզի պառկելգիշերն՝ այդ բութ քնկոտը,ես իմ շողերը կարձակեմ,և գիշերի՛ մեջկծագեիմ լուսյն ու առավոտը։Լուսել ընդմի՛շտ,երգել անվե՛րջ,մինչև սառչի լեզուն քո,լուսել,ա՛յ սա է արևիև իմմիակլոզունգը․․․