Հին տնակս

Ռուբեն Որբերյան (1873–1931)

Բուրաստաններ ամեն տեղ կան,Գեղափթիթ ծաղկըներով,Նույն աստղերը, նույն լուսնկան,Նույն թռիչն ունին զեփյուռն ու ծով:

Լոկ դուն չիկաս սարերուն վրա,Ամայացած տուն հայրենի,Քեզի համար հոգին կուլա,Ղարիպին սիրտն ալ կ'արյունի...